ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը և Դեյվիդ Թրոթը:
Աշխարհի համար նա Մայր Թերեզան է՝ Անիեզե Գոնջե Բոյաջին, ով տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է կարիքավոր մարդկանց օգնելուն։ Մահից ուղիղ 20 տարի անց, մահվան օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
Սեպտեմբերի 3-ը չի նշվում, որովհետև մարդկության պատմությունը կարծես թե չունի նախադեպեր, երբ հանրայնորեն նշում են անկախության ու պետության կորուստը։ Չի նշվում, որովհետև սեպտեմբերի 3-ը մեր կյանքի բովանդակությունն է, սեպտեմբերի 21-ը՝ դեռևս մնացած ձևը։
Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, պետք Է ծառայի Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործին: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում:
Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնից՝ Ջեյմս Էնդրյու Լյուիսի խոսքերով, եթե կիբեր հարձակումների հետևում կանգնած է եղել Ռուսաստանը, ապա դա կարող էր նոյեմբերին կայանալիք ընտրություններում փոփոխություն անելու կամ էլ պարզապես ընտրողների մեջ անվստահություն ներշնչելու նպատակով արված լինել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Ուզբեկստանում 79 տարեկան հասակում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը:
Նացիստների զոհերի գլխուղեղների հավաքածու է հայտնաբերվել Մյունխենում Մաքս Պլանկի միության հոգեբուժության ինստիտուտում իրականացված աշխատանքների արդյունքում, հայտնում է Gizmodo պորտալը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, գործընթացները շարունակվում են հակամարտության ավանդական տրամաբանությամբ»,- 168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սկակովը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ` չհաղորդելով սակայն, թե որտեղից է ստացել Քարիմովի մահվան լուրը:
Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչեւ 5 մլրդ խոր.մ գազ մատակարարելու մասին, եւ մոտ ժամանակում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն:
Ուզբեկստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարություն չի տարածել, ինչպես այդ մասին հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:
Գերմանիան ու Ֆրանսիան դժգոհ են Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչման տեմպերից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրատիսլավայում, որտեղ ժամանել է` մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության անդամ և գլխավոր քարտուղար, Բունդեսթագի պատգամավոր Փեթեր Թաուբերը հայտարարել է, որ Գերմանիան հետքայլ չի անելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեսթագի բանաձևին, որում Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որակվում են «ցեղասպանություն»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է իր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերին, որ չի հեռացնում իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի բանաձևից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին Քաուդերը հայտնել է կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի իրավահաջորդի անունը կարող է այսօր հայտնի դառնալ, գրում է Reuters-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են Սիրիայում իրավիճակի վերաբերյալ համաձայնությանը, հայտնում է Bloomberg-ը:
Ռուսաստանը պատրաստ Է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, թեեւ երկու թեկնածուներն էլ՝ թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը, ընտրություններից առաջ լավ օրինակ չեն տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունը, թե իրենք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն անել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու մնալու վերաբերյալ:
Շոտլանդիան սկսում է լայնամասշտաբ քննարկումներ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Հայաստանի զինված ուժերի դասալիք զինծառայող է ձերբակալվել Տոբոլսկում, հայտարարել է Տյումենի մարզի դատախազությունը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային միջոցառումների ընդլայնման մասին` Ուկրաինայի գործերին միջամտության պատճառով:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է Reuters գործակալությունը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ` տարբեր երկրներում տեղի ունեցող պետական հեղաշրջումները գնահատելիս տարբեր մոտեցումներ դրսևորելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը վերսկսելու է ու զարգացնելու երկխոսությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող պարզապես «դուռը շրխկացնել Ռուսաստանի առաջ»:
Գերմանական Spiegel թերթի տեղեկություններով` Գերմանիայի կառավարությունը պլանավորում է հրապարակավ հեռու մնալ այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն: