
«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։ Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:
«Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:
«Միջոցառման երթուղին.
– մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․ Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։
– Շքերթի մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։
– Ս․ Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․ Շահումյանի պուրակ՝ քայլելով
դեպի Հանրապետության հրապարակ։
– Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով
Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։
– Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝
շարժելով դեպի Ազատության հրապարակ։
– Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե
տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
– Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։