Բաժիններ՝

Դեյվիդ Լինչի տունը վաճառքի է հանվել

Լոս Անջելեսում վաճառքի է հանվել ռեժիսոր Դեյվիդ Լինչին պատկանող բնակելի համալիրը: Այս մասին հաղորդում է Variety-ն:

Բևեռլի Հիլզի տարածքում գտնվող շենքը նախագծվել է 1963 թվականին ճարտարապետ Լլոյդ Ռայթի կողմից: Տունը գնելուց հետո Լինչը դրան ավելացրել է ևս երկու հարևան շենք, որոնցից մեկը ռեժիսորը նկարահանել է 1997 թվականի «Կորուսյալ մայրուղի» թրիլերում:

Համալիրի ընդհանուր մակերեսը գերազանցում է 10 հազար քառակուսի մետրը: Արժեքը կազմում է 15 միլիոն դոլար: Լինչը մահացել է 2025 թվականի հունվարի 16-ին՝ 78 տարեկան հասակում: Պատճառը սրտի կաթվածն էր՝ քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս