
Գուտերեշն իր միջնորդությունն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի հարցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բոլոր կողմերին՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անտոնիո Գուտերեշը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Նրա համոզմամբ՝ դեռևս ժամանակ կա խուսափելու «Snapback» մեխանիզմի ակտիվացումից, որը կվերականգնի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցները։
«Իրանին և մյուսներին ուղղված իմ կոչն է՝ օգտագործել դիվանագիտությունը և կառուցել վստահություն։ Ես կապի մեջ եմ երկու կողմերի հետ՝ առաջարկելով իմ միջնորդական ծառայությունները, բայց ամեն ինչ կախված է անհրաժեշտ վստահությունը վերականգնելու դիվանագիտական ջանքերից», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։