Ուզբեկստանի կառավարությունը և խորհրդարանը պաշտոնապես հաստատել են երկրի նախագահի մահը
Ուզբեկստանում 79 տարեկան հասակում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն են տարածել Ուզբեկստանի կառավարության և խորհրդարանի մամուլի ծառայությունները:
Նշվում է, որ Քարիմովի հուղարկավորման արարողություն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, Սամարղանդում: Հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովը կգլխավորի Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիեևը: