Թուրքիայի կոշտ արձագանքը` Իսրայելի գործողություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ կերպով է արձագանքել Իսրայելի զինուժի սեպտմեբրի 16-ին Գազայում սկսած ցամաքային գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Իսրայելի կողմից Գազա քաղաքում ցամաքային գործողության մեկնարկը Նեթանյահուի կառավարության ցեղասպան ծրագրերի նոր փուլն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Շեշտվել է, որ ցամաքային գործողությունը, որը սկսվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը շարունակում էր ջանքերը հրադադարի համաձայնագրի հասնելու համար, հնարավորություն կտար պատանդների և գերիների փոխանակում իրականացնել, ինչպես նաև հումանիտար օգնության անխափան հասանելիություն ապահովել։

Ըստ Թուրքիայի՝ ԱԳՆ-ի դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Իսրայելը չէր ցանկանում հրադադար հաստատել։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կատարեն իրենց պարտականությունները՝ Գազայում հրադադարն ապահովելու համար։ Հայտարարվել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցությունը միջազգային իրավունքը հարգող երկրների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930