Շոտլանդիան պատրաստվում է անկախության հանրաքվեին
Շոտլանդիան սկսում է լայնամասշտաբ քննարկումներ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Նրա խոսքով` նման քննարկումները թույլ կտան հիմք նախապատրաստել Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի անցկացման համար:
«Որպեսզի վստահ լինեմ նրանում, որ յուրաքանչյուրի ձայնը Շոտլանդիայում լսելի կլինի փոփոխությունների ժամանակ (ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամանակ) ես հայտարարում եմ Շոտլանդիայի պատմության մեջ խոշորագույն քաղաքական քննարկման մասին»,- հայտարարել է շոտլանդացի քաղաքական գործիչը:
Շոտլանդիայի բնակիչների շրջանում վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրանք կողմ են շրջանի` Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն: