Բաժիններ՝

Հակասանիտարական վիճակ է Արմավիր ավտոկայանում և դրան հարակից բնակելի շենքերում ու սեփական տներում

Արդեն մի քանի օր է, Արմավիր քաղաքից ահազանգեր ենք ստանում, որ քաղաքում անտանելի վիճակ է ստեղծվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Արմավիր քաղաքի ավտոկայանի դիմաց և դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում, ըստ բնակիչների, տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։

Պատճառը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության փնթի, թերի, ոչ սրտացավ աշխատանքն է։

Բնակիչները նշում են, որ արդեն 1 ամսից ավելի է, այս հատվածում պետք է փոխվեն կոյուղատարերի համար նախատեսված հին խողովակները, սակայն 1 ամսից ավելի է, աշխատանքները տեղում «դոփում» են, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում է անգամ 1 կմ-ից։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «1 ամիս է, որ «մեռել են տեղեկացնելով» Արմավիրի մարզպետարանին, Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա Ջուր»-ին, բայց ոչ մի օգուտ։ Իրենց երևի չի մտահոգում էս գարշահոտ կեղտոտ վիճակը։

Հետաքրքիր է՝ Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղյա՞կ է, որ իր նախկին ղեկավարած մարզում 1000-ավոր բնակիչներ, այդ թվում տարեցներ, երեխաներ, թոքերի հետ առողջական խնդիրներ ունեցողներ, ամեն օրը դիմավորում են նման էս կեղտի պայմաններում։ Գոնե մտածեն ու էս հակասանիտարական վիճակը օր առաջ վերացնեն, եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին՝ 2-3 օրվա աշխատանք է, բայց դե երևի նրանք առաջնորդվում են՝ «հոտը մեզ չի հասնում», «կամ եղունգ ունես գլուխդ քորի» վիճակով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930