
Լեռնային Ղարաբաղն աճող տնտեսություն ունեցող ժողովրդավարական երկիր է. Ադամ Շիֆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է կոնգրեսականի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Այսօր լրանում է Արցախի անկախության 25-ամյակը, ինչպես նաև այն անձանց հիշատակի օրն է, ովքեր կորցրել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատության: Չնայած անկախության քառորդ դարի ընթացքում Լեռնային Ղարաբաղը հանդիպել է բազմաթիվ մարտահրավերների, այն արդեն աճող տնտեսություն ունեցող ժողովրդավարական երկիր է: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում է իրականացրել, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Միացյալ Նահանգները պետք է կանխի այս ագրեսիան` Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և հակամարտության խաղաղ կարգավորում պահանջելու եղանակով»,- ասված է Ադամ Շիֆի ուղերձում: