
Հնդկաստանը և ԱՄՆ-ն կակտիվացնեն ջանքերը առևտրային համաձայնագրի կնքման համար

Հնդկաստանը և ԱՄՆ-ն որոշել են ակտիվացնել ջանքերը հնարավորին շուտ առևտրային համաձայնագիր կնքելու համար։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի Առևտրի նախարարությունը Դելիում սեպտեմբերի 16-ին կայացած երկկողմ բանակցությունների հերթական փուլից հետո։
«Հաշվի առնելով Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրի կարևորությունը, քննարկումները դրական էին և հեռանկարային՝ ընդգրկելով առևտրային համաձայնագրի տարբեր ասպեկտներ։ Որոշվել է ակտիվացնել ջանքերը հնարավորինս շուտ փոխշահավետ առևտրային համաձայնագիր կնքելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։