ՌԴ-ում ՀՀԿ-ի դեմ քարոզչությունը չի աշխատում. առաջիկայում սպասվում է այց Մոսկվա

Վերջերս մամուլում հաճախ են հայտնվում լուրեր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները Մոսկվայում ՀՀԿ-ի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քարոզչություն են իրականացնում, ինչի մասին, ի դեպ, 168.am-ի եթերում բարձրաձայնել էր նաև Նաիրա Զոհրաբյանը։

168.amի տեղեկություններով, սակայն, որքան էլ այդ հակաքարոզչության համար հսկայական միջոցներ ու ռեսուրս է վատնվում, այդուհանդերձ Մոսկվայում ՀՀ երրորդ նախագահի և ՀՀԿ-ի նկատմամբ ուշադրությունը չի նվազում։

Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ՀՀԿ բարձրաստիճան պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, մեկնելու է ՌԴ, որտեղ մասնակցելու է մի շարք միջոցառումների։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախատեսված են նաև ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Տեսանյութեր

Լրահոս