![](/banners/BeFunky-design.jpg)
Իսլամ Քարիմովը մահացել է· Reuters
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Qarimov.jpg)
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ուզբեկական ԶԼՄ-ները հրապարակել էին հանրապետության նախարարների կաբինետի հաղորդագրությունը երկրի նախագահի վիճակի մասին:
Դրանում նշված էր, որ Քարիմովի վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է:
Ուզբեկստանի նախարարների կաբինետը նաև հայտնել էր, որ Քարիմովը կաթված է ստացել:
Reuters-ը նաև հայտնել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կընդհատի իր մասնակցությունը Չինաստանում G20 երկրների գագաթաժողովին և սեպտեմբերի 3-ին արտակարգ այց կկատարի Ուզբեկստան:
Գործակալության հաղորդմամբ` Նազարբաևի այցը Տաշքենտ նշանակում է, շուտով պաշտոնապես կհայտարարվի Քարիմովի մահվան մասին: