«Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից». «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրե
Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչեւ 5 մլրդ խոր.մ գազ մատակարարելու մասին, եւ մոտ ժամանակում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն: Այս մասին Մախաչկալայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աստանինը: Ընկերության ղեկավարը լրագրողների հետ խոսել է ձեռնարկության գործունեության որոշ արդյունքների մասին:
Աստանինը նաեւ նշել է, որ ընթացիկ տարում ընկերությունը Մոզդոկ-Կազիմագոմեդ մայրուղային գազատար խողովակաշարի որոշ հատվածներում վերանորոգման եւ կրակային աշխատանքներ է կատարել, ինչի հաշվին ապահովվել է Ադրբեջան գազի հուսալի արտահանման փոխադրումը: