
Բացահայտվել է Եվգենի Պետրոսյանի բազմամիլիոնանոց հոնորարը

Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը կորպորատիվ միջոցառումների ժամանակ ելույթ ունենալու համար պահանջում է մինչև ութ միլիոն ռուբլի: Նրա խոսքերը փոխանցում է Абзац-ը։
Պետրոսյանը շարունակում է ակտիվորեն ելույթ ունենալ համերգներին՝ չնայած իր պատկառելի տարիքին: Դվորցովի խոսքով՝ կատակերգուի ելույթի արժեքը տատանվում է 7-ից մինչև 8 միլիոն ռուբլի:
Абзац-ը նաև բացահայտել է, որ Պետրոսյանը կազմակերպիչներին մի շարք պարտադիր պահանջներ է ներկայացնում ուղևորության վերաբերյալ. նա խնդրում է նախապես համաձայնեցնել իր հետ հաճախորդի ինքնությունը և կորպորատիվ միջոցառման վայրը: Նա պահանջում է, որ իրեն տրամադրվի լուռ վարորդ և թույլ չի տալիս իր հետ հարցազրույցներ անել ո՛չ ելույթից առաջ, ո՛չ էլ դրանից հետո:
Պետրոսյանի հանդերձարանում պարտադիր պետք է լինի սև թեյ, չգազավորված ջուր և մրգեր, բացառությամբ խաղողի, որը նա սկզբունքորեն չի ուտում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին իր 80-ամյակը նշող Պետրոսյանին շնորհավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արտիստին մաղթելով առողջություն, ոգեշնչում և ստեղծագործական երկարակեցություն։