Բաժիններ՝

Այսօր կհայտարարվի Քարիմովի իրավահաջորդի անունը· Reuters

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի իրավահաջորդի անունը կարող է այսօր հայտնի դառնալ, գրում է Reuters-ը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, թե Քարիմովն արդեն մահացել է:
Այսօր` սեպտեմբերի 2-ին, ինչպես հայտնել են գործակալության աղբյուրները, հայտարարվելու է նաև Քարիմովի հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվող հանձնաժողովի ղեկավարի անունը:

Քարիմովի հնարավոր իրավահաջորդների թվում գործակալությունը նշում է երկրի վարչապետ Շավկաթ Միրզոևի և նրա տեղակալ Ռուստամ Ազիմովի անունները:
Ինչպես գրում է Reuters-ը, Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության նախագահ Ռուստամ Ինոյատովն ու Քարիմովի փոքր աղջիկը` Լոլա Քարիմովան, մեծ ազդեցություն ունեն, թե ով վերջնական արդյունքում կգա իշխանության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս