Բաժիններ՝

«Շտայնմայերն աջակցել, աջակցում և շարունակելու է աջակցել Հայոց ցեղասպանությանը վերաբերող Բունդեսթագի բանաձևին»· Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեսթագի բանաձևին, որում Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որակվում են «ցեղասպանություն»: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Շտայնմայերն աջակցել, աջակցում և շարունակելու է աջակցել Բունդեսթագի բանաձևին»,- հայտարարել է նա:

Շեֆերը մատնանշել է, որ Գերմանիայի արտգործնախարարը միաժամանակ նաև պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունումը «նրան անձամբ» է վերաբերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930