«Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ». Պուտին
Ռուսաստանը պատրաստ Է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, թեեւ երկու թեկնածուներն էլ՝ թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը, ընտրություններից առաջ լավ օրինակ չեն տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք երկուսն էլ զբաղվում են էպատաժով, միայն յուրաքանչյուրը յուրովի: Կարծում եմ, որ դա լավագուն օրինակը չէ»,– Bloombreg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Պուտինը :
Նա ափսոսանք է հայտնել, որ երկու թեկնածուներն էլ Ռուսաստանը ներքաշում են փոխադարձ գրոհների մեջ: «Հակառուսական խաղաթղթերի» խաղարկումն «անհեռատես մոտեցում է»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հավելել է Պուտինը: