Գերմանիայում հայտնաբերվել է նացիստների զոհերի գլխուղեղների հավաքածու· ԶԼՄ-ներ
Նացիստների զոհերի գլխուղեղների հավաքածու է հայտնաբերվել Մյունխենում Մաքս Պլանկի միության հոգեբուժության ինստիտուտում իրականացված աշխատանքների արդյունքում, հայտնում է Gizmodo պորտալը:
Ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով` շուրջ 100 մարդկային գլխուղեղները պատկանել են գերմանացի նեյրովիրաբույժ Յուլիուս Գալլերվորդենին:
Նա կայսեր Վիլհելմի անվան գլխուղեղի հետազոտության ինստիտուտի բաժնի վարիչն էր, որը ներկայումս կրում է Մաքս Պլանկի անունը:
Պարբերականը կարծում է, որ քանի որ Գալլերվորդենը պարբերաբար բժշկական նմուշներ է ստացել բժիշկ Յոզեֆ Մենգելեից, ով հայտնի էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում բանտարկյալների նկատմամբ իր հանցագործություններով, ապա կարելի է ենթադրել, որ հայտնաբերված գլխուղեղները պատկանել են Հոլոքոստի զոհերին ու առնչություն ունեն Երրորդ ռայխի բժշկական հետազոտություններին:
Ներկայումս ընթանում է հետաքննություն: Բոլոր նմուշները ուսումնասիրվելու են, սպանվածների ինքնությունը հաստատվելուց հետո դրանք կհուղարկավորվեն եղբայրական գերեզմանում: