Բաժիններ՝

Huawei-ը տարեկան 1 մլրդ դոլար կծախսի ցանցային սարքավորումների մշակման համար

Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:

«Անտարակույս, մենք առաջատարները կլինենք այդ հատվածում»,- հայտարարել է Գոն The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հետազոտողների եւ ինժեներների թիվը, որոնք աշխատում են տեխնոլոգիաների ինտերնետ-ենթակառուցվածքի հետ կապված բնագավառում, այս տարի կտրուկ աճել է մինչեւ 16 հազար՝ 2012 թվականի ընդամենը 3 հազարից:

Դատա-կենտրոնների արտադրության բնագավառում ընկերությունը խիստ մրցակցության է հանդիպում այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են IBM-ը, Cisco-ն, Hewlett-Packard-ը եւ Dell-ը: «Իհարկե, մրցակիցները շատ ուժեղ են»,- նշել է Գոն:

Huawei-ը հիմնադրվել է 1987 թվականին: Այն Չինաստանի խոշորագույն ընկերություններց մեկն է հեռահաղորդակցությունների ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս