Հորս շիրիմը, տունս Արցախում մի ստորագրությամբ հանձնողն ինձ մեղադրում է խաղաղություն չուզելու մեջ. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հակահայկական ու հակապետական, թուրքական թեզերի փունջ է դաշտ նետում Հայաստանի օրվա դե ֆակտո իշխանությունը։ Դրանք մենք մշտապես տեսել ենք թուրք-ադրբեջանական տիրույթից, հիմա տեսնում ենք պաշտոնական Երևանից՝ այս իշխանությունների և նրանց քարոզիչների կողմից։
  • Մենք չենք հորինել Թուրանը, դրա մասին խոսում են Թուրքիայում, դավանում են այն գաղափարախոսությանը, որ Թուրքիայի տարածքից դուրս գտնվող տարածքների նկատմամբ իրենք նկրտումներ ունեն։ Այնպես որ, Մեծ Թուրանի ծրագիրը մենք ոչ թե օդից ենք վերցնում, այլ տեսնում ենք՝ թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը, մտավորականությունը ինչ է խոսում։ 
  • «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ Թուրքիայում և Ադրբեջանում հասկանում են ոչ թե մեկ ճանապարհ, այլ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի աստիճանական կլանումը։ Այն, որ այսօր Սյունիքի Տեղ գյուղում կամ Վարդենիսի շրջանի գյուղերում տեսնում են թուրք զինվորների, ովքեր ամեն վայրկյան կարող են կրակել, պետք է մտածեն, որ դա Սյունիքն ու Վայոց ձորը կլանելու ցատկահարթակն է։
  • Եթե մի պահ մտածենք, որ որևէ փաստաթղթով խաղաղություն է լինելու, ու ինչ-որ հարցեր են լուծվելու, հիշե՛ք, որ դրանք չեն աշխատել Թուրքիայի ու Հունաստանի, Թուրքիայի ու Սիրիայի, Թուրքիայի ու Կիպրոսի միջև կնքված փաստաթղթերի դեպքում։
  • Իրական, ոչ թե հորինված, ՔՊ-ական Թուրքիայով զբաղվողները շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվում այնտեղ, ու լուրջ մասնագետները գիտեն, որ երկու երկրներում էլ՝ Թուրքիայում և Ադրբեջանում, հայերը հանդիսանում են ատելության խոսքի թիրախ, որը գնալով շեշտակի աճում է։ Մեր զիջողականությունը չի բերում նրան, որ նրանք հանգստացել են։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ թուրքական հասարակությունում հայերը ընկալվում են՝ որպես վտանգ, որովհետև թուրքական իշխանությունն այդ ուղղությամբ աշխատում է։
  • Գործակալներ = էմիսարներ: Ժամանակին, երբ Օսմանյան կայսրությունը որոշում է այստեղ հորինել Ադրբեջան պետությունը, նախ այստեղ են ուղարկում մի քանի հարյուր էմիսարների՝ քարոզիչների, որպեսզի մարդկանց քարոզեին, սովորեցնեին դրան, տարածեին թուրքական թեզերը, գաղափարները։ Այսօր էլ է նույնը կատարվում Հայաստանում։ Օրինակ, թուրքական պետական ТRT ալիքն ունի քարոզչական հարթակ, որտեղ գովազդվում է «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանում՝ թուրքական ներկայությունը։
  • ՔՊ-ական վերնախավն արդեն բաց տեքստով ասում է, որ Արարատի պատկերը հեռացնելն իրենց գործընկեր թուրք իշխանությունների պահանջն է։
  • Հայաստանի նախկին որևէ կառավարություն երբևէ ականջալուր չի եղել Սահմանադրությունը փոխելու թուրքական պահանջներին։ Դրա մասին թուրք-ադրբեջանական տանդեմը միշտ է մտածել, բայց Հայաստանի ոչ մի իշխանություն դա անգամ չի էլ քննարկել։
  • Իսկ ինչո՞ւ պիտի Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, որն ինքն էլ փակել է։ Եթե Հայաստանի հետ սահմանը բացելը շահեկան լիներ Թուրքիայի համար, հենց իրենք էլ դա կբացեին, որը փակել են դեռ 1992-93թթ.-ից։ Թուրքիան փակ սահմանը օգտագործում է՝ որպես արդյունավետ գործիք։ 
  • Նախկինում թուրքերն ասում էին՝ քանի դեռ Ղարաբաղը Ադրբեջանինը չէ, սահմանը չի բացվի, հիմա Ղարաբաղի հարցը չկա, բայց սահմանը մնում է փակ։ Հիմա էլ նոր պահանջներ են ներկայացվում։ Այս տեմպերով կարող է գալ ժամանակ, երբ պահանջ դրվի քանդել Հայաստան պետությունը։
  • Եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրոք տրամադրված լինեին Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, Բաքվի բանտերից հայ գերիներն արդեն վերադարձած կլինեին, սահմանները՝ բացված, Ադրբեջանն այն ծավալով չէր զինվի, ինչ հիմա, նոր պահանջներ չէին դրվի, ադրբեջանական զորքը դուրս կգար Հայաստանի տարածքներից, ու, վերջիվերջո, անդադար չէին պիտակավորի մեզ…

Կարդացեք նաև

  • Պարբերաբար, երբ լինում եմ Եռաբլուրում, ընդ որում, ոչ հիշատակի օրերին, տեսնում եմ մեծ քանակությամբ մարդկանց, ովքեր անմիջական հարազատ չունեն Եռաբլուրում ննջող, ու սա հույս է տալիս, որ մենք ունենք ներքին դիմադրության այնքան պաշար, որը թույլ կտա իշխանական այս թուրքական քարոզը հաղթահարել։
  • Ելք միշտ կա, ու ես դա տեսնում եմ սրբազանների դատին ներկա քաղաքացիների, Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքների մասնակիցների աչքերում…
  • Հայաստանն իբր զարգացնելու անվան տակ ապամոնտաժվում են հայկական պետականության հիմքերը։ Ըստ իշխանության՝ Հայաստանը պիտի լինի մի տեղ, որտեղ պետք է միայն հաց ուտեն ու քնեն։
  • Ադրբեջանի բուհերում կան քարտեզներ, որտեղ ոչ միայն Արագածը, այլև Հայաստանի բոլոր բնակավայրերն ու աշխարհագրական տեղանքներն ունեն ադրբեջանական անվանումներ, իսկ սրանք կնիքի վրայից անգամ Արարատն են ջնջում…
  • Ալիևն ինքը անձամբ ասել է, որ ուշիուշով հետևում են հայաստանյան զարգացումներին ու անհրաժեշտության դեպքում գործի կդնեն իրենց հնարավորությունները։ Այսինքն՝ չեն թաքցնում, որ իրենց պետք է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը վերարտադրվի։

Հիշեցնենք. այսօր Ադրբեջանի խորհրդարանի անդամ Գուդրաթ Հասանգուլիևը ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ «Եթե Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա մենք չենք կարող հասնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը».   

«Եթե Փաշինյանին «տապալեն», ապա մենք չենք կարող հասնել երկրի Սահմանադրության փոփոխությունների, իսկ խաղաղությունն անհրաժեշտ է Ադրբեջանին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, առանց պատերազմի սպառնալիքի ապրելու և նրա համար, որ Հայաստանը դադարի գործիք լինել այլ պետությունների ձեռքում, այլ դառնա գործընկեր տարածաշրջանում»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը: Պատգամավորը կայունության առանցքային պայմաններից մեկը համարել է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների շուտափույթ բացումը, ինչը, նրա կարծիքով, Հայաստանին տնտեսական անկախություն և ելք կտա դեպի Եվրոպա:

  • Այո, եթե Հայաստանը դառնա Թուրքիա, ինչին ձգտում են Հայաստանի դե ֆակտո այս իշխանությունները, մեր խնդիրները կավարտվեն, Ադրբեջանի հարձակման վտանգ այլևս չի լինի։ Դա Թուրքիայի նպատակն է, և իրենք չեն թաքցնում: 
  • Ադրբեջանը ներքին խնդիրներ ունի․ տապալվել է Արցախը վերաբնակեցնելու ծրագիրը, անընդհատ մանր բողոքի ցույցեր են լինում, իրենց զոհված զինծառայողների ծնողների հետ ամեն ինչ հարթ չէ, բողոքի ակցիաներ են լինում… Ալիևը խնդիր ունի ներքին ցնցումներից խուսափելու։ Ադրբեջանի հասարակությունն անգամ Արցախի տարածքներ այցելելու հնարավորություն չունի․ հերթով է, ամեն մարդ չի կարող գնալ։ Ադրբեջանի ներքին ճգնաժամերը նրանց թույլ չեն տալու մեզ վրա ունենալ այն գործիքակազմը, որը կցանկանային ունենալ։
  • Թուրքիայում ճգնաժամային փուլ է սկսվել, որը շատ արագ չի ավարտվելու․ լուրջ ներքին խնդիրներ կան, և մենք հնարավորություն ունենք մանևրելու։
  • «Անիծյալ սեպ» արտահայտությունը Հայաստանի մասին մենք չենք հորինել, այլ թուրքական քաղաքական վերնախավը․օգտագործել է Սուլեյման Դեմիրելը, օգտագործում է ԷրդողանըՀայաստանի Հանրապետությունը «անիծյալ սեպ» է կոչվում թուրքական քաղաքականության մեջ, որը ցանկանում են վերացնել:

  • Շատ դժվար է ինձ, ով Արցախում տուն է կորցրել, մեղադրել, որ ես խաղաղություն չեմ ուզում։ Ու ինձ դրանում մեղադրում է մեկը, ով թղթով, ստորագրությամբ հանձնել է իմ տունը, հորս շիրիմը ու այն եկեղեցին, ուր մկրտվել եմ ես, և որն արդեն հողին է հավասարեցվել… Պետք չի խաղաղությունն ու անվտանգությունը խառնել իրար։ Հայերից շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում։ 
  • Հայաստանի դե ֆակտո իշխանությունների քարոզածը ոչ թե «Իրական Հայաստան» է, այլ «Թուրքական Հայաստան»: Դա՛ են նրանք քարոզում և դրան են տանում:
  • Կասկած չունեք, չէ՞, որ սրանց «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում փոխվելու են մեր տոնացույցն ու հիշատակի օրերը հանելու են Մայիսի 9-ը, Մայիսի 28-ը, Ապրիլի 24-ը…
  • Նկատե՞լ եք, իրենք անգամ չեն նշում, թե երբ են ավարտելու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի իբրև թե «վերանորոգման» աշխատանքները… Ըստ արարողակարգի՝ Հայաստան այցելած պատվիրակություններին տանում են Ցեղասպանության հուշահամալիր․ Ալիևին ու Էրդողանին, հետաքրքիր է, տանելո՞ւ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս