Բաժիններ՝

«Եվրոպան չի կարող դուռը շրխկացնել Ռուսաստանի առաջ»· Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող պարզապես «դուռը շրխկացնել Ռուսաստանի առաջ»:

«Մենք չենք կարող պարզապես դուռը շրխկացնելով փակել Ռուսաստանի առաջ, Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է և նա կարևոր է եվրոպական անվտանգության համար»,- ասել է նա լրագրողներին Բեռլինում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Երկխոսությունը մեր ընդհանուր շահերից է բխում»,- կարծում է Ստոլտենբերգը: Նա նաև մատնանշել է «արտակարգ իրավիճակներից ու թյուրըմբռնումներից խուսափելու անհրաժեշտությունը», այդ թվում` ռազմական համագործակցության ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս