Բաժիններ՝

Գերմանիան ու Ֆրանսիան դժգոհ են մինսկյան համաձայնագրերի իրականացման տեմպերից. Շտայնմայեր

Գերմանիան ու Ֆրանսիան դժգոհ են Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչման տեմպերից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրատիսլավայում, որտեղ ժամանել է` մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ժան-Մարկ Էյրոն (Ֆրանսիայի արտգործնախարար) և ես հանդես կգանք Մինսկի համաձայնագրերի իրականացման գնահատման զեկույցով։ Մենք երկուսս էլ դժգոհ ենք դրա իրագործումից:

Մենք առաջվա պես դոփում ենք տեղում` քաղաքական փաթեթի իրագործման ջանքերում»,- նշել է Շտայնմայերը՝ հավելելով, թե դա վերաբերում է տեղի ընտրություններին, համաներմանը, Դոնբասին հատուկ կարգավիճակին:

Միաժամանակ, գերմանացի դիվանագետը նշել է, որ «հրադադարը, որը սահմանվել է ուսումնական տարվա սկզբին, ստեղծում է դադար` հարցերի արդյունավետ քննարկման համար, որի շուրջ կա տարաձայնություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս