Բաժիններ՝

ՌԴ-­ում ՀՀ դեսպանությունում կայացել է ԼՂՀ հռչակման 25-­ամյակին նվիրված ընդունելություն

ՌԴ-­ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 2-­ին տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25­-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՌԴ-­ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Միջոցառմանը մասնակցել են ՌԴ­-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՌԴ-­ում հավատարմագրված ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարներն ու աշխատակիցները, ԵԱՏՄ-­ում, ԱՊՀ­-ում և տարածաշրջանային այլ կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ղեկավարները, լրագրողներ և երիտասարդության ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում աղոթքով հանդես է եկել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

ՌԴ-­ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-­րդ տարեդարձի առթիվ՝ ընդծել է, որ Արցախի և ազատատենչ մեր ողջ ժողովրդի ազգային­ազատագրական պայքարն իր լիարժեք մարմնավորումն է ստացել երկրորդ հայկական պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կայացման մեջ՝ որպես այդ պայքարի օրինաչափ և անվիճելի արդյունք: «Արցախյան գոյամարտն, անկասկած, հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջն է, որը համախմբել է նաև աշխարհով սփռված համայն հայությանը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Արցախի անկախության համար զոհված բոլոր նահատակների սուրբ հիշատակի առջև, ինչպես նաև բարձր գնահատում ԼՂՀ իշխանությունների ղեկավարությամբ ամենատարբեր սերունդների ներկայացուցիչների նվիրական աշխատանքը երեկ և այսօր՝ գիտակցելով, որ ներկայի և անցյալի նկատմամբ մեր երախտագիտությունն ու խղճի մաքրությունը պայծառ ապագային հասնելու համար գիտակցված անհրաժեշտություն է», ­ նշել է ՌԴ­ում ՀՀ դեսպանը:

Օլեգ Եսայանը համոզմունք է հայտնել նաև, որ ՀՀ և ԼՂՀ ղեկավարության հետևողական և սկզբունքային ջանքերն ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերջին հաշվով կհանգեցնեն ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Դեսպանը հիշատակել է նաև ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում նշված խոսքերն առ այն, որ «ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում չկա ռազմական ճանապարհ, կա քաղաքական ճանապարհ»:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ներկաների միջև մտքերի փոխանակում՝ Արցախի անցած 25 տարիների շուրջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս