ԱՄՆ-ը պարզաբանել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պատճառները
Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, պետք Է ծառայի Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործին: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում:
Ինչպես նշել են գերատեսչությունում, 37 ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ նոր սահմանափակիչ միջոցները սահմանվել են՝ պատժամիժոցների ռեժիմը շրջանցելու փորձերին հակազդելու, մասնավոր հատվածի աշխատողներին դրա կատարմանն օգնելու եւ ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծմանն օժանդակելու համար:
Սեպտեմբերի 1-ին ավելի վաղ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ընդլայնված ցուցակը: Դրանում, մասնավորապես, ներառվել են Ղրիմում Կերչի կամրջի շինարարության գլխավոր կապալառուն, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը եւ ղրիմցի մի խումբ պաշտոնատարներ:
Լուսանկարը` AP