«Հայաստանը Ռուսաստանի համար առանձնահատուկ գործընկեր է»,- այս մասին «Ռուս-հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաևը:
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտը Իրաքի Մոսուլ քաղաքի արևելքում հարձակվել է իրաքցի զինվորականների շարասյան վրա:
Ադրբեջանում մոտ 1000 անձի արգելվել է դուրս գալ երկրի սահմաններից:
Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը:
Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։ Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։
«Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է»,- այս մասին «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մատնանշելով հայ-ռուսական հարաբերություններում և ԵՏՄ-ում առկա խնդիրները։
«Սա շատ կարևոր հանգամանք է Ռուսաստանի տեսանկյունից, առավել ևս, երբ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը։ Ստացվում է, որ նույնիսկ Հայաստանի համար Ղարաբաղը մնում է հետխորհրդային Ադրբեջանի մասը»,- նկատեց Սկակովը։
Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի BASF կոնցեռնի ձեռնարկությունում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է անհետ կորել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։
Ռուս օլիգարխներին, բանդիտներին և կոռումպացված պաշտոնյաներին, որոնք նախընտրում են իրենց փողերը պահել լոնդոնյան հեղինակավոր անշարժ գույքի տեսքով, սպառնում է սեփականության առգրավումը։
«Շատ դժվար է Երևանում ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված-մեծացած երիտասարդին բացատրել, որ նրա վրա կրակում են ռուսական զենքից, ու դրա հետ պետք է համակերպվել, քանի որ Ռուսաստանը բիզնես է անում, ինչպես Ռուսաստանում են ասում, և, եթե Ռուսատսանը չվաճառի, ապա Ադրբեջանը կգնի մեկ այլ երկրից»։
Աբխազիայի Սուխում քաղաքի դատախազությունը «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, հայտնում է apsnypress գործակալությունը։
«Ռուսաստանի համայնքն ունի հայապահանության խնդիր։ Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ այստեղ բնակվում է 3 միլիոն հայ, որից միայն 1 միլիոն 150 հազարն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, մնացածն աշխատանքային միգրանտներ են։ ԵՏՄ-ն քաղաքացիների համար ստեղծում է բավականին նպաստավոր պայմաններ, հատկապես աշխատանքային միգրանտների համար։ Խնդիրները մի քիչ նվազել են, բայց իրավական պաշտպանության, կրթամշակութային հարցերը միշտ էլ կան ու մեր ուշադրության կենտրոնում են»։
Իրաքի զինված ուժերը այսօր առավոտյան սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը, որի մասին նախօրեին Իրաքի հեռուստատեսությամբ հայտնել էր երկրի վարչապետ Հայդեր Աբադին։ Իրաքցի վարչապետը կոչ էր արել տեղացիներին համագործակցել իրաքյան բանակի հետ։
Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի BASF կոնցեռնի ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլում կարողացել է ավիահարվածից փրկվել դրանից մի քանի րոպե առաջ, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով իրաքյան անվտանգությնա ուժերում իր աղբյուրներին։
Աֆղանստանի փոխվարչապետ, գեներալ Աբդուլ-Ռաշիդ Դուստումը վիրավորվել է վիրավորվել է «Թալիբան» շարժման զինյալների կողմից, հայտնում է Khaama Press գործակալությունը։
Ռուսաստանն ու Բելառուսը փոխադարձ համաձայնության են եկել ռուսական գազի մատակարարումների արժեքի շուրջ, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է Vesti-ն։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նկատեց՝ այո, Հայաստանը չի ճանաչել Ղրիմը, բայց բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններով Հայաստանն աջակցել է Ռուսաստանին. «Հենց սրա հետ է կապված այն, որ հայերը Ռուսաստանից ավելի մեծ սպասելիքներ ունեին, քան եղավ ապրիլյան պատերազմին։ Նույնիսկ տարածաշրջանային նախագծերում, որտեղ ՌԴ-ն չի ցանկացել, որ Հայաստանը մասնակցի, Հայաստանը չի մասնակցել։ Մեր ենթագիտակցության մեջ արդեն կա՝ շատ բաներ, որ ուզել է Ռուսաստանը, մենք արել ենք, իսկ այն պահին, երբ նրա աջակցության կարիքն ունեինք, չստացանք»։
Դոնեցկում սպանվել է ինքնահռչակ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության առաջնորդներից Արսեն Պավլովը, որը հայտնի էր Մոտորոլա անունով, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը և չի հասկանում, թե ինչպես կարող են տվյալ դեպքում պատժամիջոցները օգնել Սիրիայի խաղաղ բնակչությանը։
Ալեքսանդր Կռիլովը համաձայնեց, որ ապրիլին իրոք հսկայական բացթողումներ են եղել. «Կարծում եմ՝ ռուսական կողմը դրանից համապատասխան հետևություններ արեց, ու վերջին ռազմական շքերթին տեսանելի էր՝ ինչ եղանակով նման իրավիճակը կհաղթահարվի»:
Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքում ՌԴ մշտական ռազմածովային բազայի տեղակայման մասին համաձայնագիրը կկնքվի 49 տարով, RIA Novosti-ին հայտնել է խորհրդարանում աղբյուրը։
Եվրոյի նախագիծը մոտ է կոլապսի ճանապարհին, հայտարարել է դրա հիմնադիր հայրերից մեկը՝ ԵԿԲ նախկին գլխավոր տնտեսագետ Օտմար Իսսինգը Daily Telegraph-ի համար գրված հոդվածում։
Անհայտ տղամարդը ինքնապայթեցում է իրականացրել Սուխումում՝ Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Եվրամիության ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։
Քրդական «Փեշմեգայի» ջոկատները վերահսկողություն են սահմանել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող 7 բնակավայրերի նկատմամբ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի V-ը, մահացել է ԱՄՆ-ում 80 տարեկանում, հայտնում է AFP գործակալությունը։
Նվազագույնը 25 բանտարկյալ է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ, հայտնում է Globo-ն։
Ռուսաստանը չի ցանկանում հակամարտություն ԱՄՆ-ի հետ և մտադիր չէ ազդել ամերիկյան նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: