Ռուս զինվորականները Սիրիայում կմնան 49 տարի
Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքում ՌԴ մշտական ռազմածովային բազայի տեղակայման մասին համաձայնագիրը կկնքվի 49 տարով, RIA Novosti-ին հայտնել է խորհրդարանում աղբյուրը։
«Տարտուսի համաձայնագիրը չի լինի անժամկետ, խոսքը 49 տարվա մասին է»,- ասել է նա։
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը անցած շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքում մշտական հիմունքով ռազմածովային բազա տեղակայել։
Նրա խոսքով՝ գերատեսչությունն արդեն համաձայնեցնում է համապատասխան փաստաթղթերը։ «Պատրաստականության աստիճանը բավական բարձր է, և մենք հուսով ենք՝ շուտով կխնդրենք վավերացնել այդ փաստաթղթերը»,- հայտնել էր Պանկովը։