«Հայաստանի դերը Ռուսաստանի նոր տնտեսական կարգավիճակում չափազանց լուրջ կերպով աճում է». Արթուր Աթաև
«Հայաստանը Ռուսաստանի համար առանձնահատուկ գործընկեր է»,- այս մասին «Ռուս-հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաևը՝ անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի դերը Ռուսաստանի նոր տնտեսական կարգավիճակում չափազանց լուրջ կերպով աճում է։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող է լրացնել այն բացի որոշակի մասը, որն առաջացել է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով։
«Երբ մենք պատժամիջոցների առկայության պարագայում չենք կարողանում գնել որոշակի միկրոսխեմաներ, մեխանիզմներ, որոնք արգելված է ներմուծել Ռուսաստան, որի հետևանքով լուրջ վնասներ է կրում Ռուսաստանի հրթիռաշինությունը, պաշտպանական արդյունաբերությունը, Հայաստանը մեզ համար դառնում է առանձնահատուկ գործընկեր, և այստեղ մեր ինստիտուտն առաջարկում է բացահայտել այն բազան, որն ունի Հայաստանը, այդ թվում՝ ինտելեկտուալ, ռազմատեխնիկական, և օգտագործել այդ ռեսուրսը, քանի որ այստեղ կարող են արտացոլվել այն հարաբերությունները, որոնք կոչվում են բարիդրացիական և գործընկերային»,- ասաց Աթաևը։