Բաժիններ՝

Եվրոյի հիմնադիր-հայրը կանխատեսել է դրա փլուզումը

Եվրոյի նախագիծը մոտ է կոլապսի ճանապարհին, հայտարարել է դրա հիմնադիր հայրերից մեկը՝ ԵԿԲ նախկին գլխավոր տնտեսագետ Օտմար Իսսինգը Daily Telegraph-ի համար գրված հոդվածում։

«Եվրոյի ողջ նախագիծը իր ներկայիս տեսքով չկայացած է ու անաշխատունակ»,- հայտարարել է Իսսինգը։

Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ միասնական եվրոպական արժույթը իրենից ներկայացնում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ։

Իսսինգը ենթադրում է, որ նրանք, ովքեր մտածել են, թե հունական պարտքային ճգնաժամը կհանգեցնի եվրոյի փլուզմանը, սխալվում էին։ Եվրոպական կարևորագույն խաղացողները, առաջին հերթին՝ Գերմանիան, ներդրում են կատարել ԵՄ-ում այնքան, որ չէին կարող պարտվել առանց մարտի։ Սակայն բազմամիլիարդանոց լցոնումները հունական տնտեսությունում միայն հետաձգել են ճգնաժամը։

«Կայունության և աճի պակտը այս կամ այն չափով ձախողվել է։ Շուկայական կարգուկանոնին վերջ է դրվել շնորհիվ Եվրոպական կենտրոնական բանկի»,- ենթադրում է պրոֆեսորը։

Տնտեսագետը ենթադրել է, որ «մի հրաշալի օր այդ թղթե տնակը կփլուզվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս