Մեծ Բրիտանիան կառգրավի ռուս պաշտոնյաների առանձնատները
Ռուս օլիգարխներին, բանդիտներին և կոռումպացված պաշտոնյաներին, որոնք նախընտրում են իրենց փողերը պահել լոնդոնյան հեղինակավոր անշարժ գույքի տեսքով, սպառնում է սեփականության առգրավումը։
Այն կդառնա «Կրիմինալ ֆինանսների մասին» օրինագծի անմիջական հետևանք, որը օրերս է մտցվել բրիտանական խորհրդարան, հայտնում է Business FM ռուսական ռադիոկայանը։
Ինչպես ասում են անձամբ բրիտանացիները, նոր օրենքը հասարակական կոնսենսուսի վառ օրինակ է։ Չնայած մասնավոր սեփականության հանդեպ բազմադարյա հարգանքին՝ բրիտանական հասարակությունում հասունացել է մի պահ, երբ ապահովված բրիտանացի ջենթլմեններն այլևս չեն կարող լինել ռուս բանդիտների հարևանները։
Օտարերկրյա կոռումպացված պաշտոնյաների ողջ կարողությունը, որը ձեռք է բերվել կրիմինալ ծագում ունեցող կապիտալով, առգրավվելու է՝ ի շահ բրիտանական թագի, հայտնում է by24.org-ը։
«Տվյալ որոշումը շատ վաղուց է հասունացել, և կառավարությունը պարզապես այլևս չէր կարող չարձագանքել հասարակության հարցմանը»,- բրիտանական նոր օրենքը լրագրողների համար մեկնաբանել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի դոցենտ Պավել Տոլստիխը։
Նրա խոսքով՝ աշխարհում կա մի քանի հայտնի կենտրոն, որտեղ գերհարուստ մարդիկ «խաղաղ հանգրվան» են գտնում իրենց կապիտալների համար։ Դրանցից են Լոնդոնը, Մոնակոյի Դքսությունն ու Լիխտենշտեյնը։
«Կարծում եմ՝ իրականում օրենքն իրացնելը շատ հեշտ է՝ թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերին կպարտադրեն բացահայտել իրենց գնումների ֆինանսավորման աղբյուրները։ Դա հատկապես կվերաբերի արաբական աշխարհում և Ռուսաստանում կուտակած կապիտալներին։ Եթե առանձնատների սեփականատերերը չեն կարողանա փաստարկել ու ներկայացնել իրենց վաստակի ողջ օրինական բնույթը, դրանք կառգրավվեն»,- ասել է նա։
Լոնդոնի իշխանություններն արդեն հայտնել են, որ գումարների ծագման ստուգումների իրենք պատրաստ են արդեն հիմա։
Առաջին հերթին՝ ստուգվելու են Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից, Չինաստանից, Արաբական երկրներից սերող մեծահարուստների առանձնատներն ու դղյակները։
Ռևիզորները հարցեր կուղղեն ցանկացած օտարերկրացու, որն ունի ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգի կարողություն։
Այսօրվա դրությամբ Լոնդոնի անշարժ գույքի ավելի քան 7 տոկոսը պատկանում է օտարերկրացի քաղաքացիներին։ Դրանց մեծ մասը տեղակայված են քաղաքի կենտրոնում, որտեղ դրանք հատկապես թանկ արժեն։
Օրինակ՝ մի քանի տարի առաջ ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը գնել էր հայտնի չորսհարկանի Lindsey House առանձնատունը Լոնդոնի կենտրոնում, որի արժեքը 150 մլն դոլար է։