Բաժիններ՝

Մոսուլի ազատագրումը շարունակվում է․ «Փեշմեգայի» ջոկատները 7 բնակավայր են ազատագրել ԴԱԻՇ-ից

Քրդական «Փեշմեգայի» ջոկատները վերահսկողություն են սահմանել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող 7 բնակավայրերի նկատմամբ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Քրդական Firat գործակալության տեղեկություններով՝ քրդական զորամիավորումներին աջակցություն է ցուցաբերում միջազգային կոալիցիայի ավիացիան։

Մարտիկները Մոսուլ են շարժվում Խազր բնակավայրից՝ երեք ուղղությամբ։ Այս փուլում ռազմական գործողությանը մասնակցում է մոտ 4000 քուրդ զինյալ, իսլամիստների հետ տեղի են ունենում բախումներ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մոսուլի ազատագրման գործողությանը կմասնակցի 15-18 հազար քուրդ զինյալ։

Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Բացի Իրաքի կառավարական ուժերից, դրան մասնակցում են նաև քրդական զորամիավորումներ, ինչպես նաև միջազգային կոալիցիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31