![](/banners/BeFunky-design.jpg)
Բրազիլիայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ 25 բանտարկյալ է սպանվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1894656.jpg)
Նվազագույնը 25 բանտարկյալ է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ, հայտնում է Globo-ն։
Բանտը տեղակայված է Բոա-Վիստա բնակավայրում՝ երկրի հյուսիսային մասում։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մի քանի մարդ գլխատվել է, նվազագույնը 7 մարդու այրել են։
Անկարգություններն սկսվել են կիրակի երեկոյան։
Ռազմական ոստիկանության տեղեկություններով՝ անկարգությունները խմբավորումների «կրիմինալ ռազբորկաների» հետևանք են։
740 մարդու համար նախատեսված բանտում այդ ժամանակ գտնվել է 1400 բանտարկյալ։