Բաժիններ՝

Աբխազիան ահաբեկչություն է որակել հեռուստառադիոընկերության տարածքում տղամարդու ինքնապայթեցման փաստը

Աբխազիայի Սուխում քաղաքի դատախազությունը «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, հայտնում է apsnypress գործակալությունը։

Սուխումի դատախազ Ռուսլան Տիրկբան հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Աբխազիայի ՔՕ երկու հոդվածի հատկանիշներով (ահաբեկչական ակտ և պայթուցիկ սարքերի կրում, անօրինական ձեռքբերում, պահպանություն և տեղափոխություն)․

«Կատարվում են աշխատանքներ՝ պարզելու զոհի ինքնությունը»,- հավելել է Տիրկբան։
Ավելի վաղ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Կիլբան հայտարարել էր, որ ռումբը, ամենայն հավանականությամբ պետք է գործի դրվեր մարդկանց զանգվածային կուտակման վայրում։

Այսօր առավոտյան անձը չպարզված տղամարդն իրեն պայթեցրել էր Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքի մուտքի մոտ։

Վերջինս տեղում մահացել էր։ Նախնական տեղեկություններով՝ այլ տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31