
Մահապարտը Մոսուլի մերձակայքում հարձակվել է Իրաքի բանակի շարասյան վրա. 70 հոգի զոհվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտը Իրաքի Մոսուլ քաղաքի արևելքում հարձակվել է իրաքցի զինվորականների շարասյան վրա: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այս մասին տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը: Գործակալության տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել Բիլավեթ գյուղի մոտակայքում: Միջադեպի հետևանքով մոտ 70 զինվորական է զոհվել:
Հոկտեմբերի 17-ին Իրաքի բանակի կանոնավոր բանակի և քրդական ինքնապաշտպանական ուժերը` ԱՄՆ գլխավոր կոալիցիայի աջակցությամբ, հարձակում են սկսել Մոսուլի ուղղությամբ: Հարձակմանը գործողություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ: Նրանց դիմադրում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման մի քանի հազար մարտիկներ, ովքեր քաղաքը գրավել էին 2014թ-ի հունիսին: Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդական «փեշմերգա» ջոկատներին և իրաքյան բանակի ուժերին հաջողվել է Նայնավա նահանգում, որի կենտրոնը Մոսուլն է, 200 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրել: