Բաժիններ՝

«Ռուսաստանը մտադիր չէ ազդել ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավի ընթացքի վրա». Պուտին

Ռուսաստանը չի ցանկանում հակամարտություն ԱՄՆ-ի հետ և մտադիր չէ ազդել ամերիկյան նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես ցանկանում եմ բոլորին հանգստացնել, այդ թվում՝ մեր ամերիկացի ընկերներին և գործընկերներին: Մենք չենք պատրաստվում ազդել ԱՄՆ-ի նախընտրական արշավի վրա: Եվ պատասխանը շատ պարզ է՝ մենք չգիտենք, թե ինչ կլինի ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո»,- ասել է Պուտինը հնդկական Գոա նահանգում՝ ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի ավարտից հետո

Պուտինի խոսքով՝ Մոսկվան բաց է ցանկացած ամերիկացի նախագահի հետ համագործակցության համար, որը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ:
«Երբ ավարտվեն այդ բանավեճերը (ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճերը), ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքի այդ դժվարին շրջանը, շանս կլինի՝ վերականգնելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31