«ԵՏՄ-ում պայմանագրային պարտավորությունները պետք է պահպանվեն, այդ դեպքում խնդիրներ չեն լինի». Աշոտ Թավադյան

«Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է»,- այս մասին «Ռուս–հայկական համագործակցությունը.  ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ տնտեսագիտության մեջ  մաթեմատիկական  մոդելավորման ամբիոնի վարիչ,  տնտեսական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ  Թավադյանը մատնանշելով հայ-ռուսական հարաբերություններում և ԵՏՄ-ում առկա խնդիրները։

Նա ընդգծեց, որ հայ-ռուսական տնտեսական և ռազմական հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, չկա հստակ ձևակերպում, ավելին, պայմանագրային պարտավորությունների իրականացում։  «Տնտեսական ոլորտում ևս կան նման խնդիրներ։ Եթե այդ պարտավորություններն իրականացվեն, ապա  դժգոհութուններ չեն լինեն։ Եթե կա միություն, ապա պայմանագրային պարտավորույունները պետք է հստակ ձևակերպվեն և իրականացվեն։ Առաջին կիսամյակի ընթացքում մեր  արտահանումը աճել է 17 %-ով, ի դեպ,  դեպի Ռուսաստան աճել է՝ հասնելով 87%-ի, ակնհայտ է, որ այս աճը 17%-ով է  պայմանավորված։ Հիմնականում  Ռուսաստան  է արտահանվել պատրաստի արտադրանք, ինչը չափազանց կարևոր է, ի տարբերություն Եվրոպայի և ԵՄ-ի, որտեղ մենք արտահանում ենք չմշակված հումք»,- տեղեկացրեց Թավադյանը։

Վերջինիս  կարծիքով, Հայաստանում կլասիկ տեսանկյունից չկան ճգնաժամային  երևույթներ։ «Հայաստանում այս տարի 3%  տնտեսական աճ է գրանցվել, շատ ավելի շատ, քան  եվրասիական այլ երկրներում, բայց հարցն այն է, որ  որպեսզի ապահովենք էական տնտեսական աճ, լուծենք մեր խնդիրները, դուրս գանք  ստագնացիոն իրավիճակից,  անհրաժեշտ է տնտեսության 7%-անոց աճ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի 30%-անոց հարաբերակցություն  լինի արտահանման և ՀՆԱ-ի միջև, իսկ ներկայումս այն 15-16% է»,- բացատրեց Թավադյանը՝ ամփոփելով, որ պետք է պահպանել պայմանագրային պարտավորությունները՝ դրանք հստակ ձևակերպելով։

Տեսանյութեր

Լրահոս