NASA-ն չի պլանավորում երկարաձգել «Ռոսկոսմոսի» հետ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու մասին պայմանագիրը 2018թ. հետո:
«Շատ կարեւոր է շարունակել ճնշում գործադրելը: Կան մի ամբողջ շարք միջոցներ, որոնք մենք դիտարկում ենք, մասնավորապես, հավելյալ տնտեսական պատժամիջոցները սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների համար մեղավորներին Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու միջոցները»,- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի խոսք մեջբերել է Reuters գործակալությունը:
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (UCLA) հոկտեմբեր 13-ին տեղեկացրեց, որ Վաչե և Թամար Մանուկյանները առատաձեռն նվիրատվություն են կատարել համալսարանի Դեյվիդ Քեֆենի անվան բժշկական մասնաճյուղի Մարսողական հիվանդության բաժանմունքին. սույն նվիրատվության շնորհիվ պիտի արագացվեն մի շարք կենսական ուսումնասիրություններ և պիտի իրագործվեն հիվանդների խնամքի և կրթական մի շարք նորարարական ծրագրեր:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերին՝ որպես նվիրատվություն, սեփական նախընտրական քարոզարշավի և իր կուսակցության համար ընտրողներից ստացել է 100 միլիոն դոլար:
Հնագետները մոտ 50՝ 14 հազար տարեկան ժայռանկարներ են հայտնաբերել Արմինչե քարայրում, որը գտնվում է Բասկերի երկրի Լեկեյտիո կենտրոնի շինության տակ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջում որոնելու անհրաժեշտության համատեքստում:
Թբիլիսիի կենտրոնում անցած գիշեր տրանսգենդեր կին է դաժանաբար ծեծի ենթարկվել:
Ֆրանսիայում պատշգամբի փլուզման հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 14-ը վնասվածքներ են ստացել:
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը Բաքվում երթ է անցկացրել՝ նվիրված Ադրբեջանի անկախության 25-ամյակին, գրում է «Ազադլըգ» թերթը:
Միաժամանակ Էսքը համարվում է նաև հարավային Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ հայտնի ամենամյա միջազգային օպերային փառատոնի կազմակերպմամբ և անցկացմամբ:
Ռուսաստանի քաղաքացիներն սկսել են ավելի քիչ վստահել ԶԼՄ-ներին, օրինակ՝ ռուսաստանցիների գրեթե կեսը չի վստահում ռուսական տնտեսությանը վերաբերող նորություններին:
Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ իրենց վերահսկողությունն են սահմանել Սիրիայի հյուսիսում գտնվող Դաբիկ և Սորան քաղաքների նկատմամբ, որոնք երկար ժամանակ եղել են ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, գրում է Hurriyet-ը՝ հղում կատարելով FSA-ի հրամանատարների տեղեկությանը:
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է թուրքական հարավարևելյան Գազիանտեպ քաղաքում անցկացված ոստիկանական գործողության ժամանակ: Կան վիրավորներ:
DELFI գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ մահացել է Լիտվայի առողջապահության 34-ամյա նախարար Յուրաս Պոժելան:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում՝ Արշակ և Դաբիկ շրջաններում, ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 2 պաշտպանական դիրք, ինչպես նաև հրամանատարական 3 կետ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ֆրանսիացի սենատորը շեշտել է, որ ցեղասպանությունների, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է սենատորների մեծամասնության կողմից բազմաթիվ քաղաքական բախումներից հետո:
ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել փախստականներին ողջ աշխարհի երկրներում տեղաբաշխելու օգտին, հայտնում է գերմանական DW-ի ծառայությունը:
Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Լոնդոնում կքննարկեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը, հայտնում է RIA Novosti-ն: Մասնակիցների հստակ կազմը դեռ հայտնի չէ:
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Դոնեցկից չճանաչված Դոնեցկի հանրապետության զինյալների կյանքի մասին:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:
Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ մոտենում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Դաբիկ քաղաքին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Շատերը կարող են առարկել՝ նշելով, որ արտահայտությունը ավելի ազդեցիկ դառնալու համար անհրաժեշտ է «ցեղասպանություն» իրավական արտահայտության օգտագործումը պաշտոնական հայտարարություններում։ Սակայն դա նույնպես արվել է…
Իրաքի ավիացիան հազարավոր թռուցիկներ է նետել Մոսուլի մոտակայքում, որտեղ նախազգուշացվում է քաղաքի մոտալուտ գրոհի մասին:
Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ) 8-րդ գագաթաժողովը:
Մենք չենք կարող չտեսնել մեր հայրենակիցների խնդիրները Արևմտյան Թրակիայում, Կիպրոսում, Ղրիմում: Լիբիա, Եգիպտոս, Բոսնիա, Աֆղանստան, մենք չենք կարող նրանց թողնել:
Բեռնատար պիկապը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Դիեգոյում, գահավիժել է կամրջից՝ ընկնելով այգում հավաքված մարդկանց վրա, ինչի հետևանքով մահացել է մարդ, 8-ը վիրավորվել է:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ ինքը, և՛ իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է հաջորդ հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատող թեսթ հանձնեն:
Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի կարողացել կապվել իր կողմից հոկտեմբերի 13-ին գրականության 2016 թվականի Նոբելյան դափնեկիր հայտարարված ամերիկացի հեղինակ-կատարող, նկարիչ, գրող եւ կինոդերասան Բոբ Դիլանի հետ, որպեսզի անձամբ հայտնի բարձր պարգեւի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիկա Չելինը:
Օգոստոս ամսին Լոնդոնում բնակարանների գները նվազել են ևս 0.6 տոկոսով: Այսպիսիով, բնակարանների գների նվազումը տեղի է ունենում 5 ամիս անընդմեջ, ինչը կապված է Brexit-ի գործընթացով պայմանավորված առկա անորոշության հետ:
Ֆրանսիայի «Հավասարության և քաղաքացիության» օրենքում փոփոխությունների միջոցով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը հնարավոր է եղել դուրս բերել խոսքի ազատությանն առնչվող խնդիրների հետ բախումից, որոնք 2012թ-ի փետրվարին նշվել ե;ն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: