![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում 1000 անձի արգելվել է դուրս գալ երկրից
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/a8c277c2eb2613d74810bdfde5940232_640x420.jpg)
Ադրբեջանում մոտ 1000 անձի արգելվել է դուրս գալ երկրի սահմաններից: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի հարկերի նախարարությունն ըստ հարկային օրենսգրքի հարկերը չվճարելու պատճառով 595 իրավաբանական եւ 383 ֆիզիկական աձի նկատմամբ երկիրը լքելու արգելք է սահմանել:
Հիմնականում էներգառեսուրսներից ստացված եկամուտներով սնվող Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն անկում է ապրել, այս վիճակը տարածվում է երկրի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Մարդիկ չեն կարողանում կատարել իրենց հարկային եւ վարկային պարտականությունները: