«Հարցն այն է, որ այս հարցի շուրջ տևական տարաձայնությունը մեծ հարված կդառնար ՀԱՊԿ իմիջի համար, որն այդքան էլ բարձր չէ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր, ժամանակ առ ժամանակ հակասող շահերը»:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից փախստականների վերաբերյալ հրամանագրի ստորագրումը:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունենալու հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Ընդամենը 2015 թվականին արտասահմանից Հոնկոնգ է ժամանել գրեթե 27 միլիոն ճանապարհորդ: Քաղաքի հաջողությունն ընկերության փորձագետները կապում են չինացի զբոսաշրջիկների շրջանում դրա ժողովրդականությամբ եւ նախկին գաղութ այցելելուն՝ բրիտանացիների կապվածությամբ:
Թուրքիայի Սաքարիա նահանգի գլխավոր դատախազության կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործողությունների շրջանակում ԻՊ անդամ լինելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել:
Տեսագրվել են արաբ շեյխի մասնավոր հանրանավի ինտերիերները: Այս մասի գրել է բրիտանական Daily Star թերթը, որը հրապարակել է այդ տեսահոլովակը:
Human Right Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունն, անդրադառնալով Նարդարանի գործով 16 ձերբակալվածների դատավարությանը, Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել նրանց:
Ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի մի շարք երկրներում տարակուսանք են առաջ բերել Ամերիկայում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց տանջամիջոցների ուղեկցությամբ հարցաքննություններ թույլատրելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը եւ այդ հարցով նախապատրաստվող նախագահական հրամանագիրը։
ԵԱՀԿ կենտրոնակայանում հունվարի 27-ին տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։
«Ֆրանսիայի հայ համայնքը պետք է իր առաջնահերթությունները վերանայի։ Ցեղասպանության ժխտողականության օրենքը պետք է դնենք մեր առաջնահերթությունների ցանկում՝ դրան բացարձակ առաջնահերթություն չտալով, որովհետև Սփյուռքը շատ ավելի այժմեական և շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի, ինչպիսին Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն է»:
Անվանի ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում իր երկրպագուներին է ներկայացրել վերջերս լույս ընծայված գիրքը, զրուցել արվեստի, պատմության եւ ժամանակների զուգահեռների մասին:
Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը:
Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը մտադիր է նշանակել թվային տեխնոլոգիաների դեսպան, ինչն աշխարհում կդառնա այդ պաշտոնի ստեղծման առաջին դեպքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Մեքսիկան «չափազանց երկար է օգտագործել ԱՄՆ-ին» և անուղղակիորեն պատասխանատու է ԱՄՆ-ի «խոշորագույն առևտրային դեֆիցիտի համար»։
ԵՄ երկրների ղեկավարությունը խնդիրների է բախվում ԱՄՆ նոր վարչակազմի հետ ընդհանուր դիրքորոշումների որոնման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում բանակցությունների ժամանակ, հայտնում են ԶԼՄ-ները։
Գլխավոր քարտուղարը նաև կարևորեց ՀՀ քաղաքական ուժերի հետ փոխզիջման ճանապարհով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ներկայիս օրենսդրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության գործուն ներգրավվածությունը:
ՌԴ կառավարությունում պատրաստվում են 25 մլրդ ռուբլու (415 մլն դոլար) ծախսերի կրճատման, որն ուղղված էր լինելու գիտատեխնիկական համալիրի զարգացմանը։
Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանը կքվեարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային պահանջների չեղարկման օգտին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայի ԱԳՆ նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որը այսօր ստանձնում է իր պաշտոնը, վաղը կուղևորվի Փարիզ։ Դա կլինի նորանշանակ նախարարի առաջին օտարերկրյա ուղևորությունը նոր պաշտոնում, որի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայի հարցն ու այլ միջազգային թեմաներ։
ԴԱԻՇ-ի զինյալներն այրում են Մոսուլի մերձակայքում նավթի պահեստները ու այրում են նավթահորերը։ Տեսանյութը դեպքի վայրից հրապարակել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը չեղարկել է ընտանիքում ծեծի համար սահմանված պատասխանատվությունը։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից եւ նրա լիազորությունները հանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունը տեղի է ունեցել ԳՖՀ-ի նախագահի նստավայրում՝ Բելվյու դղյակում:
Հունաստանը կողմ է հանդես գալիս Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ուղիղ երկխոսությանը և խոստանում է այդ գիծը առաջ տանել ԵՄ-ում, բացի այդ, առաջարկում է ստեղծել ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ և հրավիրել բիզնես-համաժողով, որը կարող է կայանալ աշնանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի երգչուհի Մադոննային զզվելի է անվանել, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն անհանգստացած է լատինաամերիկյան երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրատնտեսական քաղաքականությունից, գրում է արգենտինական Clarin պարբերականը։
Հունվարի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծն ու այն ուղարկել կազմակերպության անդամ երկրների վավերացմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների առողջացման նպատակով։
Չիլիում չեն դադարում ուժեղ անտառային հրդեհները, որոնք ամենամասշտաբայինն են երկրի պատմության մեջ։ Երկրի կենտրոնական մասում գրանցվել է հրդեհի 85 օջախ, կրակն ընդգրկել է 190 հազար հա տարածք։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «եղբայրական Ուկրաինան» ներկայումս պայքարում է իր անկախության համար։