
Չիլիում մոլեգնում են երկրի պատմության մեջ ուժեղագույն հրդեհները

Չիլիում չեն դադարում ուժեղ անտառային հրդեհները, որոնք ամենամասշտաբայինն են երկրի պատմության մեջ։ Երկրի կենտրոնական մասում գրանցվել է հրդեհի 85 օջախ, կրակն ընդգրկել է 190 հազար հա տարածք։
Հրդեհներին արդեն զոհ է դարձել 10 մարդ, այդ թվում՝ 3 հրշեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին։
Տեղացիները հայտնում են Սանտա-Օլգա փոքր ավանի լիակատար ոչնչացման մասին։ Ավանի մոտ 4 հազար բնակիչ մնացել է անօթևան։
Իրենց օգնությունը հրդեհների դեմ պայքարում հայտնել են Մեքսիկան, Պերուն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն։