Թուրքիայում «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
Թուրքիայի Սաքարիա նահանգի գլխավոր դատախազության կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործողությունների շրջանակում ԻՊ անդամ լինելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Սամսունի շրջանում ձերբակալված 3 կասկածյալները Իրաքի քաղաքացիներ են:
Ձերբակալվածները կասկածվում են Իրաքի Մոսուլ քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու մեջ: