
«Ուկրաինան պայքարում է իր անկախության համար». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «եղբայրական Ուկրաինան» ներկայումս պայքարում է իր անկախության համար։
Այս մասին նա հայտարարել է գիտական ու գիտամանկավարժական աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Մեզ անկախությունը շատ էժան բաժին հասավ՝ բոլոր ժողովուրդները պայքարում էին, այսօր կռվում է մեր եղբայրական Ուկրաինան։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի մենք պայքարենք։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Մինսկի պայքարի գլխավոր ուղղությունը՝ հանուն անկախության, անցնում է տնտեսության միջով, այլ ոչ թե «ռազմական ու քաղաքական» ճանապարհով։