
Արաբ շեյխի ինքնաթիռի շքեղ ինտերիերները տեսագրել են

Տեսագրվել են արաբ շեյխի մասնավոր հանրանավի ինտերիերները: Այս մասի գրել է բրիտանական Daily Star թերթը, որը հրապարակել է այդ տեսահոլովակը:
Տեսագրության մեջ ինքնաթիռի սալոնում կարելի է տեսնել մի քանի մեծ շքեղ բազկաթոռներ, երկտեղանի մահճակալ եւ պատից կախված հեռուստացույց, որն, ինչպես ճշտվում է, դրվագված է ոսկով: Բացի դրանից, նշվում է, որ հանրանավում սարքավորված են երկու կինոդահլիճ, մեծ լոգասենյակ եւ ցնցուղարան:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ ինքնաթիռի սեփականատերը Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, շեյխ Մոհամեդ բին Զայդ ալ Նահայանն է: Օդանավի արժեքը կազմում է գրեթե 23 միլիարդ դոլար: