Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլում այրում են նավթահորերն ու նավթի պահեստները

ԴԱԻՇ-ի զինյալներն այրում են Մոսուլի մերձակայքում նավթի պահեստները ու այրում են նավթահորերը։ Տեսանյութը դեպքի վայրից հրապարակել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։

Լրագրողների խոսքով՝ գետնի տակից դուրս են հորդում կրակի մեծ լեզվակներ, իսկ սև ծուխը պատում է Մոսուլը։ Քաղաքում գտնվում են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, որոնք չունեն պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։

«Ծուխը շնչելը բացասաբար է ազդում քաղաքացիների, հատկապես երեխաների առողջության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները փորձում են հանգցնել կրակը, սակայն չունեն անհրաժեշտ տեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031