Աշխարհի այն քաղաքները, ուր զբոսաշրջիկներն ամենից հաճախ են այցելում

Օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից աշխարհի ամենաաճախվող քաղաք է ճանաչվել Հոնկոնգը: Այս եզրակացությանն են հանգել Euromonitor հետազոտական կազմակերպության մասնագետները, որոնք ուսումնասիրել են 2014-2015 թվականների միջազգային ժամանումները: Հաշվետվությունը հրապարակված է ընկերության կայքում:

Ընդամենը 2015 թվականին արտասահմանից Հոնկոնգ է ժամանել գրեթե 27 միլիոն ճանապարհորդ: Քաղաքի հաջողությունն ընկերության փորձագետները կապում են չինացի զբոսաշրջիկների շրջանում դրա ժողովրդականությամբ եւ նախկին գաղութ այցելելուն՝ բրիտանացիների կապվածությամբ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում տեղավորվել Է Բանգկոկը (18,7 միլիոն), երրորդում՝ Լոնդոնը (18,6 միլիոն): Աշխարհի խոշորագույն տուրիստական կենտրնների տասնյակ են մտել նաեւ Սինգապուրը, Փարիզը, Մակաոն, Դուբայը, Ստամբուլը, Նյու Յորքը եւ Քուալա Լումպուրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031