ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը, հայտնում է RIA Novosti-ն։
Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը նախապատրաստել է Սիրիայի Սահմանադրության իր նախագիծը և մտադիր է փաստաթուղթը ներկայացնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, լրագրողներին այսօր տեղեկացրել է կուսակցության ներկայացուցիչ Խալեդ Իսսան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից Սթիվեն Բեննոնը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ում ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են և նրանք պետք է «իրենց ձայնը կտրեն»։
Պաղեստինի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտնել է, որ իր երկիրն ստացել է 221 մլն դոլարի տրանշի ստացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը զենք է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի բոլոր բարձրաստիճան ղեկավարները լքել են իրենց պաշտոնները, հայտնում է The Washington Post-ը։
Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ձգտի խուսափել կոնֆլիկտներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 ու հետաձգվել 15 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերը սիրկական կարգավորման ուղղությամբ Աստանայի բանակցություններում կմնան միայն միջանկյալ քայլ, հայտնում է RIA Novosti-ն։
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մոտ ժամանակներս։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա կատարել նախքան ընտրությունները տված խոստումների մեծ մասը, բայց ոչ բոլորը:
CNN ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին:
Բուդապեշտի (Հունգարիա) Aria Hotel Budapest հյուրանոցը ճանաչվել է աշխարհում լավագույնը TripAdvisor տուրիստական ծառայության վարկածով: Այս մասին հաղորդվում է TripAdvisor-ի կայքում:
2016 թվականի արդյունքներով անկումն առավելագույնն է դարձել 2009 թվականից ի վեր, երբ շվեյցարական ժամացույցների արտահանումը գլոբալ ճգնաժամի ֆոնին փլուզվեց 22 տոկոսով:
ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների մեծամասնությունը հրաժարականի դիմումներ են ներկայացրել` չցանկանալով աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Եղել են դեպքեր, երբ ի սկզբանե տեխնիկական ֆիգուրները, ինչպիսին Կարապետյանն է, ովքեր այսպես թե այնպես հաղթահարել են իրենց առջև դրված տեխնիկական խնդիրները, դարձել են քաղաքական ֆիգուր։ Ինչո՞ւ ոչ, գուցե դիտարկվի այլընտրանք, սակայն այս պահին դա դժվար է ուրվագծվում»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Աթենքի դատարանի թուրք զինվորականներին չհանձնելու վճռին, կոպիտ պատասխան է տվել Հունաստանին:
Նա պատմել է, որ ջանում է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր է կենում առավոտյան 6-ից ոչ ուշ, հեռուստացույց է դիտում եւ լրագրեր ընթերցում: Ժամը 9-ին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Ռուսաստանի միջազգային պահուստները իրենցից ներկայացրել են բարձրլիկվիդայնության օտարերկրյա ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի ու կառավարության տրամադրության ներքո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինի ինքնավարությանը փոխանցած 221 մլն դոլարը, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաղեստինյան բարձրաստիճան աղբյուրին։ Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլային, որ միջոցները «չեն կարող փոխանցվել տեսանելի ապագայում»։
Ուկրաինայի հրատարակիչների ու գիրք տարածողների ասոցիացիան հայտարարել է Ռուսաստանից գրքերի ներկրման արգելքի մասին։ Այս մասին հայտնել է ասոցիացիայի ղեկավարը Vesti-ի հետ զրույցում։
Միջուկային հրթիռների գործարկման կոդերին մատչում ստանալը շատ սթափեցնող է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում՝ Forbes-ի վարկածով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ նախագահի կողմից արժանացել է Բարեկամության շքանշանի։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
Աշոտյանը նաև հայտնել է, որ ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ է ընտվել: Այսպիսով ԵԺԿ-ն ստանձնում է հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը:
Ավստրիայի հատուկ ծառայությունները ավելի քան 10 մարդու են ձերբակալել հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում, որն անցկացվել է հանրապետության մի քանի շրջաններում։
Թեստային ռեժիմով «կանաչ միջանցք» է սկսել գործել ռուս-իրանական սահմանին: Ապրանքների առաջին խմբաքանակներն Իրանց Ռուսաստան են ստացվել պարզեցված սխեմայով: