Բաժիններ՝

Ռուսաստանում չեղարկվել է ընտանիքում ծեծի համար սահմանված պատասխանատվությունը

Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը չեղարկել է ընտանիքում ծեծի համար սահմանված պատասխանատվությունը։
Ինչպես հայտնում է Interfax-ը, օրինագծին «կողմ» է քվեարկել Պետդումայի 380 պատգամավոր, «դեմ»՝ ընդամենը 3-ը։

Այսուհետ ընտանեկան ծեծն ու բռնությունը Ռուսաստանում կհամարվեն ադմինիստրատիվ խախտումներ և միայն դրանք կրկնակի գործելու դեպքում պատասխանատվությունը կկրի քրեական պատժի բնույթ։

«Ծեծ» ասելով ռուս օրենսդիրրները նկատի ունեն այն գործողությունները, որոնք հանգեցնում են ֆիզիկական ցավի, սակայն չեն հանգեցրել առողջական կարճաժամկետ խանգարման ու աշխատունակությունը կորցնելուն։
Խոսքը կապտուկների ու քերծվածքների մասին է, իսկ առողջությանը թեթև վնաս հասցնելը նախկինի պես կպատժվի քրեական հոդվածով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս