Բաժիններ՝

Ռուսաստանում զգալի կկրճատեն գիտական հետազոտությունների վրա արվող ծախսերը

ՌԴ կառավարությունում պատրաստվում են 25 մլրդ ռուբլու (415 մլն դոլար) ծախսերի կրճատման, որն ուղղված էր լինելու գիտատեխնիկական համալիրի զարգացմանը։

Ծախսերի կրճատման մեծ մասը վերաբերելու է գիտական հետազոտություններին։ ՌԴ գիտության և կրթության նախարարությունը դրանում խնդիրներ չի տեսնում, սակայն պաշտոնյաների հետ գիտնականները համաձայն չեն։

Գիտական հետազոտությունների վրա կծախսվի 19 մլրդ ռուբլի ավելի քիչ, քան պլանավորվել էր, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով կառավարության վճռին, որը մշակվել է ՌԴ գիտության և կրթության նախարարությունում։

Գիտական հետազոտությունների համար նորացված պլանը նախատեսում է 103 մլրդ ռուբլի, ինչը 19 մլրդ ռուբլով պակաս է, քան գործող ծրագրով էր նախատեսված։
Գիտական հետազոտությունների դաշնային գործակալության բյուջեի ծախսերը կկրճատվեն 10 տոկոսով, ինչպես նաև մյուս գերատեսչությունների ֆինանսավորումը։
Թե հատկապես ինչ հետազոտություններ են ընկնում սեքվեստրի տակ, նախագծից դեռ պարզ չի դառնում։

Կրճատումները պետք է տեղի ունենան փուլային եղանակով՝ եռակի պակաս, քան 2017-ին, իսկ հաջորդող երկու տարիներին՝ կրկնակի քիչ պլանավորվածից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս