
Էրդողանը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների առողջացման նպատակով։
«Ես ցանկություն ունեմ հանդիպել պարոն Թրամփի հետ առանց հետաձգման։ Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի թուրք-ամերիկյան հարաբերությունների գնահատականը։ Արդյո՞ք լավ են աշխատում ներկայումս մեր ռազմավարական կապերը։ Ո՛չ։ Մենք պետք է դրանք առողջացնենք»,- ասել է Էրդողանը՝ Արևելյան Աֆրիկայի երկրներ կատարած այցից հետո։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
«Մենք երկու երկրներ ենք՝ ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն չի կարելի ասել, թե մեր հարաբերությունների ներկայիս մակարդակը համախատասխանում է ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությանը։ Իհարկե, դրա հետ կապված, մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ են նշանակում ՆԱՏՕ-ի մասին Թրամփի վերջին հայտարարությունները»,- նշել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կարևոր հարցերից է տնտեսական հարաբերությունների հետագա կատարելագործման անհրաժեշտությունը, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։