
Մարկ Ցուկերբերգը քննադատել է փախստականների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից փախստականների վերաբերյալ հրամանագրի ստորագրումը: Այս մասին Ցուկերբերգը գրառում է կատարել իր էջում:
Հիշեցնելով, որ իր և կնոջ նախնիները եկել են ԱՄՆ աշխարհի տարբեր երկրներից` Ցուկերբերգն ասել է. «Միացյալ Նահանգները ներգաղթյալների ազգ է, և մենք պետք է հպարտանանք դրանով: Մենք պետք է մեր երկիրն անվտանգ պահենք, սակայն դա պետք է անել` կենտրոնոնալով այն մարդկանց վրա, ովքեր իսկապես վտանգ են ներկայացնում: Մենք պետք է դռները բաց պահենք փախստականների և օգնության կարիք ունեցողների համար»:
ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ: