
«Մադոննան զզվելի է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի երգչուհի Մադոննային զզվելի է անվանել, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Այդկերպ է Թրամփը մեկնաբանել երգչուհու ելույթը Վաշինգտոնում կայացած «Կանանց երթի» ժամանակ։
«Անկեղծ ասած՝ նա զզվելի է»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Մադոննայի ելույթը խայտառակություն է ողջ երկրի համար։
Հիշեցնենք, որ CNN-ը կասեցրել էր Մադոննայի ելույթի հեռարձակումը՝ Թրամփի հասցեին հայհոյանքների պատճառով։
«Այո՛, ես վրդովված եմ, այո՛, ես մտածում էի՝ արդյո՞ք չպայթեցնեմ Սպիտակ տունը»,- հայտարարել է երգչուհին:
Մադոննան երկու անգամ հայհոյել է Թրամփին, ինչից հետո հեռուստաալիքն ստիպված էր ընդհատել հեռարձակումը:
Հաղորդավարուհին ներողություն էր խնդրել հեռուստադիտողներից՝ Մադոննայի բառապաշարի համար: «Սա Մադոննան է, մենք չգիտեինք, թե նա ինչ էր պատրաստվում ասել»,- ասել էր հաղորդավարուհին:
https://www.youtube.com/watch?v=s-R4nb73JXg